Թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ չի հավատում, թե հրապարակված հոդվածը Լևոն Տեր-Պետրոսյանի լեքսիկոնով է, Panorama.am-ի հետ զրույցում արձագանքել է նրան՝ ասելով «թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում»։ «Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը: Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար: Այսքանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։